Թուրքիան և Ադրբեջանը միլիոններ են ծախսում Արցախ ներխուժելու մասին ճշմարտությունը թաքցնելու համար. Սերժ Թանկյան


Թուրքիան և Ադրբեջանը միլիոններ են ծախսում աշխարհով մեկ Հայոց ցեղասպանության մասին ճշմարտությունը ժխտելու համար: Եվ հիմա, փորձում են թաքցնել նաև ճշմարտությունը Լեռնային Ղարաբաղ թուրք-ադրբեջանական ներխուժման և տարածքի իրական պատմության մասին, թվիթերում գրել է աշխարհահռչակ System of a Down ռոք խմբի վոկալիստ Սերժ Թանկյանը:
«Մենք դա չենք հանդուրժի», — հավելել է նա:
Turkey and Azerbaijan spend millions around the world to deny the truth about the Armenian Genocide and now about the Turkish-Azeri invasion of Nagorno-Karabagh and the territory’s real history. We won’t stand for it https://t.co/EOqBEo0OWr
— Serj Tankian (@serjtankian) January 18, 2021
Գրառումն արվել է այն բանից հետո, երբ Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի գլխավորած հասարակական բողոքը ստիպել էր ABC- ին (Ավստրալական հեռարձակող կորպորացիա) վերահրատարակել հոդվածը, որն ի սկզբանե հեռացրել էր իր կայքից, և որում զետեղված էր եղել Սերժ Թանկյանի հարցազրույցն ազգային հեռարձակող Triple J ռադիոկայանին:
Այնուամենայնիվ, հոդվածի նոր տարբերակը մեծապես խմբագրվել է ՝ ադրբեջանական և թուրքական բողոքները մեղմելու համար: