ԿարևորՀասարակություն

Facebook, Viber և WhatsApp հավելվածներում գործում են խարդախության սխեմաներ

Facebook, Viber և WhatsApp հավելվածներում այսօր ակտիվորեն գործում են խարդախության մի շարք սխեմաներ։ Այս մասին հայտնում է Տեղեկատվության ստուգման կենտրոնը։

Կենտրոնը կոչ է անում չանցնել որևէ կասկածելի հղումով և չփոխանցել անձնական տվյալները։

«Հակառակ դեպքում կկորցնեք ձեր օգտահաշիվը և կկրեք ֆինանսական կորուստներ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ նման հաղորդագրությունները խաբեություն են։

«Երբեք ինտերնետում շահումների մի հավատացեք։ Շահում եք դուք, շահում է մեկ ուրիշը»,- գրել է Մարտիրոսյանը։

Back to top button