ԿարևորՄիջազգային

Թրամփը կմեկնի Վաշինգտոնից Բայդընի երդմնակալության օրվա սկզբին

Վաշինգտոնի արվարձաններից մեկում գտնվող ռազմակայանում, ըստ նախնական տվյալների, տեղի կունենա հրաժեշտի պաշտոնական արարողություն։ Հաղորդում է Ամերիկայի ձայնը։

Նախագահ Դոնալդ Թրամփը կլքի Վաշինգտոնը չորեքշաբթի օրը հունվարի 20-ի առավոտյան՝ նորընտիր նախագահ Ջո Բայդընի երդմնակալությունից առաջ՝ ուղևորվելով Ֆլորիդա:

«Էնդրյուս» ռազմակայանում նախատեսվում է անցկացնել նախագահ Թրամփին հրաժեշտ տալու արարողությունը: Այս մասին հաղորդում է Associated Press-ը՝ հենվելով Թրամփին մոտ կանգնած իր աղբյուրների վրա:Աղբյուրը չի ցանկացել հրապարակել իր անունը, քանի որ Դոնալդ Թրամփի ծրագրերի մասին պաշտոնապես դեռևս ոչինչ հայտնի չէ: Քննարկվում էհանդիսավոր միջոցառում անցկացնելու հնարավորությունը, որը կհիշեցնի պետական բարձր մակարդակի այց` կարմիր գորգերով, արարողության կանոններով, ռազմական նվագախմբով և 21 հրանոթներից համազարկերով:

Թրամփը նախապես հայտարարել էր, որ կխախտի վաղեմի ավանդույթը և չի մասնակցի Բայդընի երդմնակալությանը: Փոխարենը արարողությանը կմասնակցի փոխնախագահ Մայք Փենսը: Սպասվում է, որ Թրամփի հետ Ֆլորիդա կմեկնի նաև նրա օգնականների մի փոքր խումբ:

Ցուցադրել ավելի
Back to top button