ԿարևորՀասարակություն

2020 թ-ին Արարատի մարզում ծնվել է 1487 երեխա

Արարատի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության տվյալներով` 2020 թվականի դեկտեմբերին Արարատի մարզում ծնվել է 131 երեխա՝ 75 տղա և 56 աղջիկ:

Նախորդ տարվա ընթացքում մարզի ծննդօգնության ծառայություններ մատուցող բժշկական հաստատություններում ծնված երեխաների թիվը կազմել է 1487: Մասնավորապես, Արտաշատի ԲԿ-ում ծնվել է 390 երեխա, Վեդու ծննդատանը՝ 518 երեխա, Արարատի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել 338 երեխա, Մասիսի ԲԿ-ում՝ 241։

Back to top button