ԿարևորՀասարակություն

Այսօր որոնողական աշխատանքներ իրականացվելու են Հադրութ, Ֆիզուլի, Ջաբրայիլ, Շուշի ուղղություներով

Երեկ՝ հունվարի 15-ին, Արցախում դիերի որոնողական աշխատանքներ չեն իրականացվել, բայց ադրբեջանական կողմը գտել և հայկական կողմին է փոխանցել 2 զինծառայողի աճյուն։

Այս մասին հայտնել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։

Աճյունները ադրբեջանցիները գտել են Թալիշ-Մատաղիս ուղղությամբ։ Մարմինների ինքնությունը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Դիերն անճանաչելի են։

Այսօր որոնողական աշխատանքներ իրականացվելու են Հադրութ, Ֆիզուլի, Ջաբրայիլ, Շուշի ուղղություներով։ Որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև զինծառայողների հարազատները։

Back to top button