ԿարևորՏնտեսական

Իրանական ընկերության տնօրենն Արտաշես Թումանյանին է ներկայացրել Հայաստանում տնտեսական գործունեություն սկսելու ծրագրերը

ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանն ընդունել է կենցաղային սպասարկման ոլորտի սարքերի արտադրության Radteb Naghsh-e Jahan ընկերության տնօրեն Մեհդի Ղանադնիյային: Այս մասին հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից: 

Վերջինս ՀՀ դեսպանին տեղեկացրել է Հայաստանում տնտեսական գործունեություն սկսելու իր ծրագրերի մասին: Դեսպան Թումանյանը ներկայացրել է Հայաստանի գործարար միջավայրի առանձնահատկությունները, ԵԱՏՄ երկրների հետ առևտրային գործարքներ իրականացնելու հնարավորությունները: 

Ընկերության տնօրեն Ղանադնիյան հայտնել է, որ փետրվար ամսին ձեռնարկության պատվիրակությունը կմեկնի Հայաստան՝ տեղում ծանոթանալու տնտեսական գործունեության հնարավորություններին: 

ՀՀ դեսպանը պատրաստակամություն է հայտնել նախնական փուլում աջակցել անհրաժեշտ տեղեկատվության ապահովման հարցում:

Back to top button