ԿարևորՀասարակություն

Դպրոցական գույքը Նիդերլանդներից ուղևորվել է Հայաստան

Օրերս «Նիդերլանդական Օրագիրը» հայտարարել էր բարեգործական դպրոցական գույքը Հայաստան տեղափոխող վերջին 6-րդ կոնտեյների դրամահավաքի մասին (3,000 EUR): Գումարներ այս անգամ հանգանակել են նաև Օրագրի ընթերցողները։ Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը ևս սիրով միացել է այս նախագծին։ Եվ այսպես, համատեղ ուժերով կարողացել են հոգալ նաև վեցերորդ կոնտեյների ֆինանսական ծախսերը։

Բոլոր 6 կոնտեյներների համար հավաքված գումարը կազմել է 18,000 EUR:

Կոնտեյներներն արդեն ճանապարհին են։ Տրանսպորտային ծառայությունն իրականացնում է «Մարինա տրանսպորտ» նիդերլանդահայ ընկերությունը։

Back to top button