ԿարևորՀասարակություն

Georgian airways-ը Թբիլիսի-Երևան-Մոսկվա չարտերային թռիչք է իրականացնում

Georgian airways (Վրացական ավիաուղիներ) ավիափոխադրողն այսօր իրականացնում է Թբիլիսի-Երևան-Մոսկվա չարտերային թռիչքը։ Ընկերությունը համագործակցում է Aircompany Armеnia գործընկեր կազմակերպության հետ` պանդեմիայից հետո առաջին անգամ։  Նման չվերթներ առաջիկայում կլինեն թե ոչ` դեռևս հայտնի չէ, գրում է Ալիք Մեդիան։

ՌԴ-ն Վրաստանի հետ ուղիղ ավիահաղորդակցությունը դադարեցրել է 2019-ի հուլիսին, այս ընթացքում երկրների միջև օդային կապն ապահովվել է երրորդ երկրների միջոցով։

2020-ին Վրաստանը փակեց սահմանները օտարերկրացիների համար, բոլոր ուղղություններով դադարեցրեց ավիահաղորդակցությունը։ Վերջերս կառավարությունը հերթական անգամ երկարաձգեց կանոնավոր չվերթների արգելքը մինչեւ հունվարի 31։

Արտերկրից հայրենիք վերադարձող Վրաստանի քաղաքացիներն 8 օր պետք է ինքնամեկուսանան։ Եթե վերադարձի պահին քաղաքացին թեստի դրական եզրակացություն չունի (ոչ ուշ քան 72 ժամվա ընթացքում արված),  ինքնամեկուսացումը կտևի 12 օր։ Եթե ինքնամեկուսացման պայմաններ չունի, նրան կտեղափոխեն կարանտինային գոտի։

Back to top button