Համասփյուռք

Ինչպես պատերազմին եկան հայրենիք՝ ընտանիք կազմելու․ «Համասփյուռք»

Հայրենադարձության հարցը շարունակում է մնալ Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների մնայուն խնդիրներից մեկը։

Այս մասով հարցի գիտակներն ու պարզապես մտահոգ մեր հայրենակիցները հաճախ են կատարում տարբեր քննարկումներ։

Հստակ է մնում մեկ բան՝ հայրենադարձության չափերը օրեցօր չեն ավելանում։ Ավելին, միշտ առկա է մնում արտագաղթի հարցը։

Նման պայմաններում կարևոր է լսել նաև հայրենադարձության ճանապարհը բռնած մեր հայրենակիցներին։

Ովքե՞ր են նախկին սփյուռքհայեր Ռուբենն ու Արազը։ Ինչո՞ւ հայրենադարձվելու որոշում կայացրեցին։ Ինչո՞վ էին զբաղվում մինչ հայրենադարձությունը և ի՞նչ են անում այսօր հայրենիքում։ Ինչպիսի՞ն են տեսնում հայրենադարձության հարցի լուծումը։

«Հայրենադարձության հարցը Ռուբեն և Արազ անունով հայրենադարձների տեսանկյունից» թեմայի շուրջ բարձրացված հարցերի քննարկում Երևանից Ռուբեն Ջանբազյանի և Արազ Չիլոյանի հետ։

Back to top button