Մտքի ուժը

Երեք առաջարկ հայ գինտականներից պատերազմի ընթացքում․ «Մտքի ուժը»

Արցախյան երկրորդ պատերազմի ավարտից հետո առավել քան երբևէ մեծ է հետաքրքրությունը հայրենի ռազմարդյունաբերության նկատմամբ:Գիտական ներուժ կա՝ ասում են գիտնականները: Եթե պատվեր լինի, կարող են սարքեր ստեղծել, որոնք կօգտագործվեն ռազմական արդյունաբրության մեջ:

Պատերազմի հենց սկզբից Ալիխանյանի անվան գիտական լաբորատորիայի գիտնականները շատ արագ սկսեցին իրենց առաջարկած գաղափարները կյանքի կոչել:Դիմեցին պատկան մարմիններին ու շատ քաղաքավարի մերժում ստացան՝ ասում է Ֆիզիկայի ինստիտուտի ավագ գիտաշխատող Արթուր Մկրտչյանը:Նա պատմում է, որ երեք առաջարկ կար պատրաստ, պետք էր ջանքեր ներդնել ու առաջարկները կյանքի կոչել․ հավաքվեցին, ու ստացվեց։

Ըստ Արթուր Մկրտչյանի՝ առաջին գաղափարը էլեկտրամագնիսական թնդանոթն էր: Երկրորդը ռադիոէլեկտրոնային պայքարի(ՌԷՊ) համակարգն էր՝ «օդը փակելու» համար:«Բացի այդ փորձում էինք օգնել հենց ստերիլիզացիոն համակարգերով:

Օզոնատորների միջոցով երկու խնդիր էինք ուզում լուծել՝ ռազմական պայմաններում ստերիլիզացնել բժշկական գործիքները և ջուրը», — ասում է ֆիզիկոսը:

Back to top button