ԿարևորՀասարակություն

Օժանդակ սարքերը կտրամադրվեն մինչև հաշմանդամության խումբ ստանալը

Կառավարության հունվարի 14-ի որոշմամբ` պատերազմում վիրավորում ստացած անձինք օժանդակ սաքեր կարող են ստանալ նաև զինգրքույքով կամ  հանրային ծառայությունների  համարանիշով։  

«Ռադիոլուրի» խնդրանքով պարզեցված ընթացակարգը ներկայացրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի բաժնի գլխավոր մասնագետ Արփինե Հայրապետյանը։

«2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի հանրապետության  դեմ սանձազերծած  պատերազմի ընթացքում վիրավորում ստացած զինծառայողների և քաղաքացիական անձանց  վերականգնողական գործընթացը խթանելու նպատակով  սահմանվել է պարզեցված ընթացակարգ, որի համաձայն նշված անձինք մինչև հաշմանդամության կարգ ստանալը  կարող են ձեռք բերել  աջակցող  միջոցներ նախարարության բուժատեխնիկական հանձնաժողովի տված եզրակացության հիման վրա», — նշել է Արփինե Հայրապետյանը։

Նրա խոսքով՝ վիրավորում ստացած զիծառայողները և քաղաքացիական անձինք աջակցող սարքեր, օրինակ` սայլակ կամ քայլակ ստանալու համար գործող կարգավորմամբ պետք է ունենային հաշմանդամության խումբ: Հաշվի առնելով այն փաստը, որ գործող կարգավորումներով հաշմանդամության խումբ ստանալը որոշակի բժշկական գործընթաց է պահանջում, ընթացակարգը պարզեցվել է․  օժանդակ սարքերը  կտրամադրվեն  մինչև  հաշմանդամության խմբի տրամադրման գործընթացն ավարտելը:

Ցուցադրել ավելի
Back to top button