ԿարևորՀասարակություն

Վերսկսվել են Սանկտ Պետերբուրգ-Երևան-Սանկտ Պետերբուրգ չվերթերը

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի Ֆեյսբուքի էջում գրառում է կատարվել, որից տեղեկանում ենք՝ ռուսական Rossiya ավիաուղիները հունվարի 15-ից վերսկսել են Սանկտ Պետերբուրգ-Երևան-Սանկտ Պետերբուրգ երթուղով չվերթերը:

«Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր ուրբաթ: Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք դիմել ավիաընկերությանը»,- ասվում է գրառման մեջ:

Back to top button