ԿարևորՄշակույթ

«Սողոմոնի երգեր». Cloudburst Entertainment-ը ձեռք է բերել հայկական ֆիլմի ցուցադրման իրավունքը

Cloudburst Entertainment-ը ձեռք է բերել հայկական «Սողոմոնի երգեր» ֆիլմի ցուցադրության իրավունքը: Ֆիլմը Հայաստանի կողմից առաջադրվել է Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» ամենամյա 93-րդ մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում:

Ռեժիսոր Արման Նշանյանի «Սողոմոնի երգերը» ֆիլմը, որի ստեղծմանը մասնակցություն ունեն նաև օսկարակիր պրոդյուսեր Նիք Վալելոնգան և Ասկո Ակոպյանը, էկրան կբարձրանա 2021 թ.-ին, հաղորդում է DEADLINE- ը:

«Սողոմոնի երգերը» ֆիլմը պատմում է Կոմիտասի մանկության մասին՝ անդրադառնալով նրա կյանքի այն շրջանին, որը համընկնում է Համիդյան սարսափելի ջարդերի տարիներին` 1894-1896 թթ.-ին: Դերերում՝ Արտաշես Ալեքսանյան, Ժան Նշանյան, Սոս Ջանիբեկյան, Արման Նշանյան, Տաթև Հովակիմյան, Արևիկ Գևորգյան:

Ամերիկյան կինոակադեմիան փետրվարի 9-ին է հրապարակելու «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգի իր կարճ ցանկը:

Back to top button