ԿարևորՔաղաքական

Լավրովը հունվարի 26-ին Մոսկվայում Իրանի արտգործնախարարի հետ կքննարկի ԼՂ-ում ստեղծված իրավիճակը

Ռուսաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Մոհամադ Ջավադ Զարիֆը հունվարի 26-ին բանակցություններ կանցկացնեն Մոսկվայում: Այս մասին այսօր ճեպազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Հունվարի 26-ին Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարը աշխատանքային այցով կլինի Մոսկվայում, որի ընթացքում կանցկացվեն բանակցություններ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Ակնկալվում է, որ կշարունակվի մտքերի փոխանակումը մի շարք միջազգային հարցերի շուրջ, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի, Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի, Սիրիայի, Աֆղանստանի, Պարսից ծոցի իրադրության վիճակի վերաբերյալ», — ասել է Զախարովան։

Նախարարները ուշադրություն կդարձնեն երկկողմ օրակարգին, դրա առևտրատնտեսական բաղադրիչին` էներգետիկայի և տրանսպորտի ոլորտում կարևոր համատեղ նախագծերի իրականացմանը, ինչպես նաև մշակութային և հումանիտար կապերի հաստատմանը:

Back to top button