ԿարևորՀասարակություն

«Երևան սիթի»-ում գնումներ կատարողները ոչ թե ադրբեջանցիներ են եղել, այլ Իրանի ՊՆ ներկայացուցիչներ

Սոցցանցերում և մամուլում տեղեկություն է տարածվում այն մասին, թե իբր Կոմիտասի «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցում ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակիցների ուղեկցությամբ 4 ադրբեջանցիներ գնումներ են կատարել։ Տեղեկությանը կից տարածվում է նաև լուսանկար։

Պաշտպանության նախարարությունը, անդրադառնալով լուրին, հայտնում է, որ այն չի համապատասխանում իրականությանը։

«Տարածվող լուսանկարում ոչ թե ադրբեջանցիներ են եղել, այլ Իրանի Իսլամական Հանրապետության Զինված ուժերի պատվիրակության ներկայացուցիչներ։ Վերջիններս ժամանել են Հայաստան աշխատանքային այցով, որի ընթացքում Ռազմական ոստիկանության աշխատակիցները ուղեկցել են նրանց»։

Կարդացեք նաև
Close
Back to top button