ԿարևորՀասարակություն

Ակտաու-Երևան չարտերային չվերթ՝ հունվարի 26-ին

Ղազախստանում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ պաշտոնապես հաստատվել է Ակտաու-Երևան «SCAT» ավիաընկերության DV 5035 չարտերային չվերթը, որը կայանալու է հունվարի 26-ին՝ ժամը 08։00-ին։

«Տոմսի արժեքը կազմում է 300 ԱՄՆ դոլար։ Դրանք կարելի է ձեռք բերել www.scat.kz կայքից (վաճառքը դեռ չի բացվել)»,- ասված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։

ՀՀ կառավարության որոշմամբ սեպտեմբերի 11-ին դադարեցվել է ՀՀ տարածքում արտակարգ դրության իրավական ռեժիմը և ուժի մեջ է մտել կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված կարանտին սահմանելու մասին ՀՀ կառավարության 1514-Ն որոշումը՝ համաձայն որի ՀՀ ամբողջ տարածքում 2020 թվականի սեպտեմբերի 11-ից, ժամը 17:00-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ը ներառյալ սահմանվել է կարանտին, որի ժամկետը երկարաձգվել է մինչև 2021թ. հուլիսի 11-ը։

Ցուցադրել ավելի
Back to top button