Դպրություն

«Կրթական արհեստանոց»․ այստեղ սովորեցնում են սովորել․ «Դպրություն»

2020-2021 ուս. տարվա առաջին կիսամյակը լի էր մարտահրավերներով: Կրթության յուրաքանչյուր շահառու փորձեց իր իսկ հնարավոր ու անհնարին միջոցներով հաղթահարել ոլորտի առջև ծառացած խնդիրները:

«Ռուզաննա Ստեփանյանի կրթական արհեստանոց» կազմակերպությունը ասոցիացվում է դարբնոցի հետ, որտեղ ստեղծում են կրթության մթնոլորտ, սովորեցնում սովորել, ձևավորում անձ:

Այստեղ բոլորը կրթության ոլորտի տարբեր ներկայացուցիչներ են և իհարկե ուսուցիչներ: Արհեստանոցից վերահսկվում է ԶՈՒՄ հարթակի անխափան աշխատանքը, տրվում խորհուրդներ և՛ ուսուցիչներին, և՛ աշակերտներին:

Արհեստանոցի հիմնական նպատակը ուսուցիչների վերապատրաստումներն են ՏՏ ուղղությամբ և գիտելիքների հարստացումը:

Ինչպես նաև՝ հնարավորությունների զարգացումն ու բարելավումը, քանզի մենք իրավունք չունենք ետ մնալու համաշխարհային կրթական զարգացումներից:

Զրույց «Ռուզաննա Ստեփանյանի կրթական արհեստանոց» հկ-ի նախագահ, Երևանի թիվ 196 դպրոցի տեղեկատվական տեխնոլոգիաների գծով փոխտնօրեն, «Մայքրոսոֆթ» ընկերության կրթության փորձագետ Ռուզաննա Ստեփանյանի հետ։

Back to top button