ԿարևորՏնտեսական

Ինովացիոն, գերժամանակակից, 5-րդ սերնդի ջերմոցային տնտեսություն՝ Ապարանում

Վերջին ժամանակներում Ապարան համայնքում կատարված ամենախոշոր ներդրումներից է ջերմոցային տնտեսության հիմնումը։

Ապարանի համայնքապետարանը ներկայացրել է իր ֆեյսբուքյան էջում Սարալանջ վարչական տարածքում կառուցված՝ միջազգային և եվրոպական բոլոր չափանիշներին համապատասխանող ջերմոցային տնտեսությունը, որի հիմնումը ապացուցում է, որ համայնքում առկա են անհրաժեշտ բոլոր պայմանները ջերմոցային տնտեսությունների զարգացման և ընդլայնման համար։

Ապարանն ունի աշխարհագրական և բնակլիմայական բարենպաստ պայմաններ.

  • 290 և ավելի արևոտ օրեր
  • հարուստ ջրային ռեսուրսներ
  • հասանելի ոռոգման համակարգեր, որոնք գլխավոր նախադրյալներն են ջերմոցների հիմնման համար։

Ջերմոցը զբաղեցնում է 28.000 ք/մ տարածություն և ունի 80 աշխատատեղ։

Հաջորդ տարի 25.000 ք/մ ընդլայնվելու է` միասին զբաղեցնելով մոտ 5 հեկտար տարածք։

Սարալանջի ջերմոցային տնտեսությունը համարվում է ամենաբարձրը թե’ տեղակայությամբ (բարձրությունը ծովի մակերևույթից՝ 2000 մ), թե’ արտաքին տեսքով(8,8 մետր)։

Ջերմոցում աճում են 17 տեսակի հոլանդական ռոյալցի ծաղիկներ, օրական արտադրվում է 60.000 ծաղիկ։

Back to top button