ԿարևորՀասարակություն

Սյունիքի մարզում կստեղծվի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն

Սյունիքի մարզի Կապան քաղաքում կստեղծվի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն, որտեղ կարճաժամկետ շուրջօրյա խնամք կստանան: Այս մասին հայտնում են ՀՀ սոցապ նախարարությունից։

Սյունիքի և հարակից մարզերի կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 0-ից մինչև 18 տարեկան երեխաները, իսկ 2-ից մինչև 18 տարեկան երեխաներին կտրամադրվի ցերեկային աջակցության ծառայություն:

Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնում առավելագույնը 6 ամիս ժամկետով շուրջօրյա խնամք կստանա կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 50 երեխա, ցերեկային աջակցության ծառայություն կտրամադրվի 100 երեխայի՝ առավելագույնը 1 տարի ժամկետով:

Սա հնարավորություն կտա ապաինստիտուցիոնալացման քաղաքականությանը զուգահեռ զարգացնել երեխաներին տրամադրվող այլընտրանքային խնամքի հնարավորությունները՝ նախապատվություն տալով խնամքի ընտանեկան տիպին, իսկ շուրջօրյա հաստատությունում տեղավորման դեպքում՝ կարճաժամկետ խնամքին:

Միևնույն ժամանակ, ԱՍՀՆ շարունակում է ստեղծել նպաստավոր պայմաններ երեխաների՝ հասարակությունում լիարժեք ներառման, սոցիալական և առողջական խնդիրների լուծման օժանդակման, կյանքի դժվարին իրավիճակի կանխարգելման համար։

Ցուցադրել ավելի
Back to top button