Նարեն, Թամարան, Գոռն ու Սևանան սեպտեմբերի 27-ից հետո իրենց կյանքը բաժանել են երկու մասի:
Այդ օրվանից սկսած ու մինչև հիմա նրանք երգում են վիրավոր զինվորների, տեղահանված արցախցիների, բոլորի համար:
Իրենց նպատակը ուրախացնելը չէր, այլ միասին դժվար օրերը հաղթահարելու պատրաստակամությունը, ամուր թիկունք դառնալը:
Չորս երիտասարդներն էլ տարբեր պատմություններ ունեն, բայց մեկ հստակ որոշում՝ չեն լքելու Հայաստանը: