ԿարևորՀասարակություն

Շինաղբն ապակու վերամշակման համար նախատեսված թափոնամանում է, բարձը՝ թղթի, ջեռակն՝ ապակու

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՊՈԱԿ-ի Թափոնների տեսակավորման վարչության աշխատակիցները՝ բնակիչներին իրազեկելու նպատակով, այսուհետև կայցելեն բակային տարածքներ, կհանդիպեն բնակիչների հետ և կներկայացնեն թափոնամաններից օգտվելու կանոնները: Օրինակ՝ պլաստիկի շիշը պետք է սեղմել, փոքրացնել, նոր գցել ամանի մեջ, ստվարաթղթե տուփերը կտրել, ծալել:

Թափոնամանները Երևանում դեռ նոր են տեղադրվել, ծրագիրը պիլոտային է։

Առաջին այցն Արգիշտի 7/6 հասցեն է եղել, զրուցակից-բնակիչներից տարեցները խոստովանել են, որ ուշադրություն էլ չեն դարձրել նոր, գունավոր թափոնամաններին, իսկ ոմանք մեղադրել են՝ նոր աղբի կետեր ավելացնելու համար։ Բայց նաև քիչ չեն եղել այն բնակիչները, որոնք պատրաստակամություն են ցուցաբերել տեսակավորել, օգտվել նոր հնարավորությունից։

Լուսանկարներում Կենտրոն վարչական շրջանի հասցեներից մեկում տեղադրված թափոնամանների պատկերն է:

Back to top button