ԿարևորՔաղաքական

ՀՀ-ն կշարունակի ջանքերը` բոլոր ռազմագերիների և պատանդների հետ վերադարձման համար. ԱԳ նախարար

Հայաստանի Հանրապետությունը կշարունակի ջանքեր գործադրել` Ադրբեջանում գտնվող բոլոր հայ ռազմագերիների և պատանդների հետ վերադարձման համար: Այս մասին ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամների հետ աշխատանքային հանդիպման ընթացքում ասաց Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը:

Արա Այվազյանի խոսքով՝ հայ զինծառայողների հանդեպ շինծու մեղադրանքների առաջադրումը, քրեական գործերի հարուցումը ոչ միայն խախտում են եռակողմ հայտարարությանը, այլև Ժնևյան կոնվենցիաները:

«Հայ զինծառայողների հանդեպ շինծու մեղադրանքների առաջադրումը, քրեական գործերի հարուցումը ոչ միայն խախտում է եռակողմ հայտարարությունը, այլև Ժնևյան կոնվենցիաները: Այս գործոնները չեն նպաստում տարածաշրջանում վստահության ձևավորման ջանքերին, քանի որ վստահության առաջացման ամենակարևոր գրավականը ստանձնած պարտավորությունների իրականացումն է: Հայաստանն ամենաբարձր մակարադակով հետապնդում է ռազմագերիների վերադարձման խնդիրները: Հայաստանը կշարունակի իր ջանքերը բոլոր ռազմագերիների և պատանդների հետ վերադարձման, անհետ կորածների ճակատագրի պարզաբանման նպատակով»,- ասաց Այվազյանը:

Ըստ նախարարի՝ որոշ դեպքերում այդ խախտումները եղել են փոխկապակցված, ինչպես օրինակ՝ Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի հարձակումը, որի հետևանքով գերեվարվեց 64 զինծառայող:

Արտգործնախարարը նշեց, որ այս ուղղությամբ Արտաքին գործերի նախարարությունը համագործակցում է միջազգային գործընկերների հետ՝ համադրելով իր քայլերն այլ պատկան մարմինների հետ:

Ցուցադրել ավելի
Back to top button