ԿարևորՀասարակություն

Հաստատվել է Covid-19 հետևանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի կազմը

ԱԺ նախագահի կարգադրությամբ հաստատվել է Կառավարության՝ համավարակի դեմ պայքարին ուղղված գործողությունները ուսումնասիրելու քննիչ հանձնաժողովի կազմը, և այն շուտով սկսելու է իր գործունեությունը։ Այս մասին հայտնում է նոր քննիչ հանձնաժողովի նախագահ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը:

«ԱԺ նախագահի կարգադրությամբ հաստատվել է իրավունքի ուժով ստեղծված՝ Նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի, համավարակի հետևանքները մեղմելու կամ վերացնելու ուղղությամբ Կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաև արտակարգ դրության ժամանակահատվածում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի հետևյալ անհատական կազմը՝ Արկադի Խաչատրյան (նախագահ), Հերիքնազ Տիգրանյան, Ալեն Սիմոնյան, Սուրեն Գրիգորյան, Ծովինար Վարդանյան, Հայկ Կոնջորյան, Հրաչյա Հակոբյան, Արտակ Մանուկյան, Արուսյակ Ջուլհակյան, Անի Սամսոնյան, Նաիրա Զոհրաբյան, Միքայել Մելքումյան (անդամներ)»,- ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է Արկադի Խաչատրյանը:

Հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությունը ընդդիմադիր` ԲՀԿ և ԼՀԿ խմբակցություններինն էր:

Back to top button