ԿարևորՀասարակություն

Կառավարության առաջարկած օրինագծերի փաթեթով դատավորների թվակազմի ավելացում է նախատեսվում

Կալանքի ու ձերբակալության հետ կապված հարցերի վերաբերյալ առանձնացվելու է դատարանի կազմ, որը կքննի միայն մինչդատական վարույթի վերաբերյալ գործերը, այսօր Կառավարության նիստում «ՀՀ դատական օրենսգրքում» և կից օրենքների փոփոխությունների նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Առաջարկվող օրինագծերի փաթեթով նախատեսվում է ներդնել մինչդատական վարույթների նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնող մասնագիտացված դատավորների ինստիտուտ, նաև մասնագիտացում կոռուպցիոն հանցագործությունների քննություն իրականացնող դատավորների համար:

«Պետք է երաշխավորված լինենք, որ այս նոր կարգավիճակում հայտնվող դատավորների անաչառությունը և անկաշառությունը որևէ կերպով կասկածի տակ չդրվի, այսինքն՝ կայացվեց որոշումը, բոլորն ի գիտություն ընդունեն, ոչ թե սկսեն քննարկել, թե ինչ քաղաքական կապ կա այդ որոշումների հետ», — ասել է վարչապետը:

Նախատեսվում է դատավորների թվակազմի ավելացում, ընդհանուր թվով՝ մինչև 21 դատավորի հաստիք կլինի Առաջին ատյանի դատարանում է 3 դատավորի հաստիք՝ Վերաքննիչ քրեական դատարանում:

Back to top button