ԿարևորՄիջազգային

Թուրքիան S-400-ից հրաժարվելը «խնդրահարույց» է համարում և ձգտում է երկխոսության

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ ռուսական S-400 պաշտպանական համակարգերի ձեռքբերումից հրաժարվելը Անկարայի համար «շատ խնդրահարույց » է՝ հույս հայտնելով, որ ԱՄՆ-ի հետ այդ խնդրի շուրջ տարաձայնությունը կարող է լուծվել երկխոսության միջոցով: Այս մասին գրում է reuters-ը:

Աքարը նաեւ կրկնել է, որ Թուրքիան բանակցություններ է վարում Ռուսաստանի հետ S-400 պաշտպանական համակարգերի երկրորդ խմբաքանակի ձեռքբերման շուրջ:

Վաշինգտոնն անցյալ ամիս S-400-ների ձեռքբերումից հետո պատժամիջոցներ կիրառեց ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության (SSB), նրա ղեկավար Իսմայիլ Դեմիրի և երեք այլ աշխատակիցների նկատմամբ :

«Շատ խնդրահարույց է հետ շրջվել այն կետից, որին հասել ենք: Մենք առաջարկում ենք (Միացյալ Նահանգներին) ձերծ մնալ պատժամիջոցներից», — ասել է Աքարը:

«Ցանկանում ենք, որ խնդիրները լուծվեն երկխոսության միջոցով: Եթե ​​ամերիկյան կողմը լուծում է ցանկանում, ապա այն կարելի է գտնել՝ աշխատելով տեխնիկական մակարդակում», — ասել է նա:

Պատժամիջոցները կիրառվել են Վաշինգտոնի հետ բարդ հարաբերությունների փուլում: Նորընտիր նախագահ Բայդենը, որը պատրաստվում է իր պարտականությունները ստանձնել հունվարի 20-ին, նախկինում քննադատաբար է վերաբերվել նախագահ Էրդողանի վարած քաղաքականությանը:

Վաշինգտոնում ասում են, որ S-400-ները վտանգ են ներկայացնում իրենց F-35 կործանիչների և ՆԱՏՕ-ի ավելի լայն պաշտպանական համակարգերի համար: Թուրքիան  մերժում է՝  հայտարարելով, որ С-400-ները չեն ինտեգրվելու ՆԱՏՕ-ին:

Back to top button