ԿարևորՔաղաքական

Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել

Հունվարի 13-ին հեռախոսազրույց են ունեցել Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Արա Այվազյանը և Սերգեյ Լավրովը:

Հունվարի 11-ին Մոսկվայում կայացած՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման համատեքստում նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր: Նախարար Այվազյանը կարևորել է ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց վերադարձման վերաբերյալ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված պարտավորության լիարժեք և շուտափույթ իրականացումը։

Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգին։

Ցուցադրել ավելի
Back to top button