ԿարևորՀասարակություն
«Իմ քայլը» խմբակցության ԲԴԽ անդամի թեկնածուն նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանն է


«Իմ քայլը» խմբակցության և նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի այսօր կայացած հանդիպումից հետո խմբակցությունը որոշում է կայացրել առաջադրել Ջհանգիրյանին Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում:
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը առաջադրված թեկնածության հետ կապված ասել է. «Մենք համարում ենք պարոն Ջհանգիրյանին իր ոլորտի պրոֆեսիոնալ: Այն բոլոր հարցերը, որոնք առկա են հանրության մոտ, հնչեցվել են, և խմբակցության տպավորությունը եղել է այն, որ Գագիկ Ջհանգիրյանը ներկայացնում է սպառիչ պարզաբանումներ այդ հարցերի վերաբերյալ»:
Ջհանգիրյանի թեկնածությունը առաջադրելու հարցը խմբացկությունում միաձայն է ընդունվել։ Հարցը կքննարկվի Ազգային ժողովի առաջիկա քառօրյայի ընթացքում։