Հայաստանը փետրվարին կունենա կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին խմբաքանակը


Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին խմբաքանակը Հայաստան կհասնի հունվարի վերջին կամ փետրվարի առաջին կեսին, հայտնել է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:
Բանակցություններ են վարվում այն պատվաստանյութերը ձեռք բերելու ուղղությամբ, որոնք անցել են անհրաժեշտ հետազոտություններն ու փորձարկումները՝ «Սպուտնիկ V»-ն, «Pfizer-BioNTech»-ը, «Մոդերնա» ընկերության պատվաստանյութը, «AstraZeneca»-ն:
« Մինչև հունվարի վերջ, փետրվարի առաջին կեսը կլինի պատվաստանյութի առաջին խմբաքանակը և կսկսվի ռիսկի խմբերի պատվաստման գործընթացը: Թե պատվաստանյութի որ տեսակը սկզբում կունենանք պարզ չէ, նշված 4 տեսակի պատվաստանյութերի ձեռքբերման ուղղությամբ զուգահեռաբար աշխատանքներ են տարվում»,-ասել է Գայանե Սահակյանը: