

15 րոպեն քիչ էր։ Սպասում էի Ռուբեն Մաթևոսյանին և Մարտին Վարդազարյանին։ Ստուդիայում պետք է ձայնագրվեր նրանց հեղինակային՝ «15 րոպեն քիչ է» հաղորդման հերթական թողարկումը։ Ես իսկապես համոզվեցի, որ պարոն Մաթևոսյանի և պարոն Վարդազարյանի համար 15 րոպեն քիչ է։ Ձայնագրությունը շուրջ 1 ժամ տևեց․ հենց ավարտվեց, ներս մտա:
Հունվարի 12-ին Ռուբեն Մաթևոսյանի ծննդյան 80 ամյակն է, որն ինքը արդեն նշել է ուղիղ մեկ ամիս առաջ՝ դեկտեմբերի 12-ին։