ԿարևորՀասարակություն

Բնակավայրերը կորցրած քաղաքացներին տներ կտամադրվեն Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի և Շուշիի շրջանների գյուղական համայնքներում

ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հայտնել է, որ Արցախի կառավարությունը սկսում է պատերազմի հետևանքով բնակավայրերը կորցրած քաղաքացներին բնակելի տների տրամադրման գործընթացի առաջին փուլը։

«Այս փուլում բնակելի տներ են տրամադրվում Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի և Շուշիի շրջաններում գտնվող գյուղական համայնքներում։ Տները լինելու են վերանորոգված և կահավորված։ Նախատեսվում է ապահովել նաև գյուղատնտեսությամբ զբաղվելու հնարավորություն և միջոցներ՝ ըստ ընտանիքի նախապատվության։ 

Բնակելի տների տրամադրումը կիրականացվի առաջիկա ամիսների ընթացքում։ Արվում է առավելագույնը հնարավորինս կարճաժամկետ հատվածում կացարանի խնդիր ունեցող քաղաքացիների համար Արցախում ապահովելու ապրելու համար արդյունավետ պայմաններ»,- ֆեյսբուքի էջում տեղեկացրել է Թանդիլյանը:

Back to top button