ԿարևորՀասարակություն
Առցանց հանդիպում՝ Ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների հետ


Սփյուռքի գիտական ներուժի ներգրավումը Հայաստանի զարգացման և վերականգնման առաջնահերթություններից է:
Սփյուռքի գիտական շրջանակներին Հայաստանի ներկայիս իրավիճակը ներկայացնելու և գիտնականների հարցերին պատասխանելու նպատակով Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը մասնակցել է Ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների ընկերակցության նախաձեռնությամբ կազմակերպված առցանց հանդիպմանը:
Տարբեր ոլորտների շուրջ 2 տասնյակ գիտնականների հետ Գլխավոր հանձնակատարը կարևորել է այս պայմաններում սփյուռքի մտավոր և ինտելեկտուալ ներուժի ծառայեցումը Հայաստանի բոլոր բնագավառների առաջընթացին:
Սփյուռքահայ գիտնականները հարցեր են ուղղել Զարեհ Սինանյանին, որոնք մասնավորապես վերաբերել են Հայաստանի կարիքներին, գիտական շրջանակների համախմբմանը և գիտության հանդեպ պետության հոգածությանը: