ԿարևորՀասարակություն

Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող ճանապարհային հատվածներում կան խնդիրներ, որոնք կարգավորված չեն. ՄԻՊ

Գորիսից Որոտան, Շուռնուխ և Կապան տանող ճանապարհի 21 կմ-ն ադրբեջանական վերահսկողության տակ է: Ճանապարհային այդ հատվածում մի շարք խնդիրներ կարգավորված չեն: Այս հարցին այսօր անդրադարձել է  ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Ճանապարհին ադրբեջանական դրոշներ ու ցուցանակներ են տեղադրված, Հայաստանի քաղաքացիներին խորհուրդ է տրվում երթևեկել շատ արագ, չկանգնել, քանի որ ադրբեջանցիները կդիտարկեն որպես սադրանք: Իսկ ի՞նչ միջոցներ են կիրառվելու, եթե ճանապարհային այդ հատվածում տեղի ունենա ճանապարհատրանսպորտային պատահար։ Այդ հարցը կարգավորված չէ:

«Ինչ կլինի, եթե մեքենան այդ հատվածներում փչանա, եթե լինեն երթևեկության կանոնների խախտումներ, հանցագործություններ: Եվ եթե դա համարում ենք ադրբեջանական տարածք, ի՞նչ է նշանակում, որ Ադրբեջանի քննչական մարմինը ՀՀ քաղաքացու նկատմամբ քննչական գործողություններ պետք է իրականացնեն։ Այս հարցերը ընդհանրապես կարգավորված չեն»,- նշել է Թաթոյանը:

Back to top button