ԿարևորՀասարակություն

Covid-19-ից մահվան առաջին դեպքն արձանագրվեց մեկ տարի առաջ՝ հունվարի 11-ին

Չինաստանում կորոնավիրուսից մահվան առաջին դեպքից անցել է մեկ տարի:

2020 թվականի հունվարի 9-ին մահացավ 61-ամյա մի տղամարդ, որը հաճախ էր այցելում Ուհանի ծովամթերքի շուկա. Սա այն վայրերից մեկն է, որտեղից վիրուսը սկսեց տարածվել: Չինաստանի իշխանությունները նրա մահվան մասին պաշտոնապես հայտարարեցին միայն հունվարի 11-ին:

Արդյո՞ք այս մահը իսկապես առաջինն էր, անհայտ է, բայց բազմամիլիոնանոց Ուհանը կտրված մնաց աշխարհից մեկուկես ամիս: Քաղաքում խիստ կարանտին սահմանվեց  Covid-19- ի տարածման պատճառով:

Չինաստանի իշխանություններին թեև հաջողվեց Ուհանում վիրուսի տարածման դեմն առնել, սակայն վարակը արագորեն տարածվեց աշխարհում և մեկ տարի անց դարձավ գրեթե 2 միլիոն մարդու մահվան պատճառ:

Նախօրեին հայտնի դարձավ, որ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցում է 90 միլիոնը:

Վարակվածների թվով առաջատարներն են ԱՄՆ-ը, Հնդկաստանը, Բրազիլիան, Ռուսաստանը և Միացյալ Թագավորությունը:

Back to top button