ԿարևորՔաղաքական

Տեղի է ունեցել Փաշինյանի հանդիպումը Պուտինի հետ

Տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Անվտանգության ոլորտում Մոսկվան շարունակում է մնալ Երևանի գլխավոր ռազմավարական դաշնակիցը, հայկական կողմը հուսով է, որ Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունները կշարունակեն զարգանալ՝ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հուսով եմ, որ այս բոլոր իրադարձությունների ֆոնին Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները կամրապնդվեն: Ռուսաստանը եղել և շարունակում է մնալ անվտանգության ոլորտում մեր ռազմավարական գլխավոր դաշնակիցը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում՝ Վլադիմիր Պուտինի հետ երկկողմ հանդիպման ժամանակ:

Նա նշել է, որ ՌԴ նախագահի ներդրումը Ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում «շատ շոշափելի էր, հատկապես հիմա»:

Գնահատելով տարածաշրջանի զարգացման հեռանկարները Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի կողմից ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո՝ Փաշինյանն ընդգծել է, որ տնտեսական հարցերի լուծումը կարող է բարդանալ «չլուծված հումանիտար խնդիրների» պատճառով, իսկ ամենազգայուն հարցերից են ռազմագերիների և զոհվածների մարմինների փոխանակումը:

Այսօր Մոսկվայում տեղի է ունեցել եռակողմ հանդիպում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որից հետո ստորագրվել է համատեղ հայտարարություն։ Այնուհետև տեղի է ունեցել ճեպազրույց։

Back to top button