ԿարևորՀասարակություն
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանել է Մոսկվա


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանեց Մոսկվա։ Այս մասին հայտնում է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։
Ժամեր անց կմեկնարկի Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւի եռակողմ հանդիպումը:
Հանդիպման արդյունքների վերաբերյալ կլինի պաշտոնական հաղորդագրություն։