

Մոսկվայում ավարտվել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բանակցությունները: Եռակողմ հանդիպումը Կրեմլում տևել է գրեթե չորս ժամ: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ -ը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ նախագահը նաև երկկողմ առանձին բանակցություններ կանցկացնի ադրբեջանցի և հայ գործընկերների հետ:
Եռակողմ բանակցությունները տեղի են ունեցել փակ դռների հետևում՝ Պուտինի ելույթից հետո։
Պուտինը հայտարարել է, որ 2020-ի նոյեմբերին ձեռք բերված պայմանավորվածությունները հետևողականորեն իրականացվում են, և դա անհրաժեշտ նախադրյալներ է ստեղծում Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդարացի և երկարաժամկետ լուծման համար՝ ելնելով հայ և ադրբեջանցի ժողովուրդների շահերից:
Բանակցությունների արդյունքների շուրջ Վլադիմիր Պուտինը, Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը հանդես կգան մամուլի ասուլիսով։