ԿարևորՀասարակություն

Նվերներ՝ Արցախյան պատերազմից տուժած ընտանիքների երեխաներին

Արարատյան Հայրապետական թեմի Արարատի մարզի եկեղեցական համայնքներում հունվարի 8-ից սկսած իրականացվում են Սուրբ Ծննդյան միջոցառումներ՝ Արցախյան պատերազմից տուժած ընտանիքների երեխաների համար:

Հունվարի 10-ին Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում կայացած միջոցառման շրջանակներում, որին ներկա է եղել Արարատի մարզպետի տեղակալ Արտավազդ Նազարեթյանը, ամանորյա նվերներ է ստացել պատերազմից տուժած ընտանիքների 137 և ավելի երեխա:

Միջոցառումներն իրականացվում են Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հաստատված ծրագրի շրջանակներում:

Հունվարի 10-ին բոլոր եկեղեցիներում նաև կատարվել համազգային աղոթք՝ պատերազմի ընթացքում գերեվարվածների, անհայտ կորածների և նրանց տունդարձի համար:

Back to top button