ԿարևորՀասարակություն
Մարտակերտի և Ասկերանի շրջաններում նախատեսված է հրթիռային և կասետային ռումբերի վնասազերծում


Սակրավորական ջոկատների կողմից Արցախի տարածքում չպայթած զենք-զինամթերքի և վտանգ ներկայացնող այլ ռազմամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման աշխատանքները շարունակվում են:
ԱՀ ԱԻՊԾ-ն տեղեկացնում է, որ այսօր օրվա ընթացքում հրթիռային և կասետային ռումբերի վնասազերծում է նախատեսվում Մարտակերտ քաղաքում, Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ համայնքում, ինչպես նաև Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների տարրածքներում: