ԿարևորՀասարակություն

Վրաստանի ՆԳՆ-ն չի հաստատել Մառնեուլում հայկական բեռնատարի վրա կրակելու մասին լուրերը

Վրաստանի ներքին գործերի նախարարությունում չեն հաստատել հայկական մեդիատարածքում շրջանառվող տեղեկությունները, թե վրացական Մառնեուլում Հայաստան եկող բեռնատարի վրա զինված հարձակում է տեղի ունեցել, հաղորդում է akhaltskha.net.

Վրաստանի ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ նման միջադեպի մասին ահազանգ չեն ստացել։

Ավելի վաղ հայկական որոշ պորտալներ հայտնել էին, որ Մառնեուլիում կրակ են բացել դեպի Հայաստան եկող բեռնատարի վրա, իսկ բեռնափոխադրումներ իրականացնող ընկերությունները նախազգուշացվել են Բավրայի անցակետով բեռները տեղափոխելու անհրաժեշտության մասին:

Back to top button