ԿարևորՀասարակություն
Վաղը Մոսկվայում նախատեսված է Նիկոլ Փաշինյանի, Պուտինի և Ալիևի եռակողմ հանդիպումը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 11-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ տեղեկանում ենք ՀՀ կառավարության պաշտոնական կայքից։
«Մոսկվայում նախատեսված է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը:
Այցի շրջանակում վարչապետը նաև առանձնազրույց կունենա ՌԴ նախագահի հետ»,- նշված է հաղորդագրության մեջ։