
Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում քննարկել է հունվարի 11-ին Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների առաջիկա եռակողմ հանդիպմանը վերաբերող որոշ հարցեր:
Հեռախոսազրույցը կայացել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համակարգման շրջանակներում: Այս մասին տեղեկացնում է Կրեմլի պաշտոնական կայքը:
Հաշվի առնելով 2020 թ. նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության հետևողական իրականացումը և Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի կայունացումը` նշվել է, որ առաջին հերթին այս հանդիպմանը նպատակադրված է դիտարկել տարածաշրջանում խաղաղ կյանք հաստատելու հետագա քայլերը:
Ֆրանսիայի նախագահը աջակցություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացին նպաստելու Ռուսաստանի ջանքերին:
Ընդգծվել է բախումներից տուժած բնակչությանը շտապ մարդասիրական օգնության տրամադրման կարևորությունը, այդ թվում՝ միջազգային մասնագիտացված կազմակերպությունների միջոցով: