ԿարևորՀասարակություն

Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 14 զոհված զինծառայողի աճյուն. Արցախի ԱԻՊԾ

Արցախում որոնողական աշխատանքների ընթացքում երեկ՝ հունվարի 9-ին, Կովսականի ուղղությամբ (Զանգելան) հայտնաբերվել է 14 զինծառայողի դի, հայտնել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանը:

Նա նշել է, որ որոնողական աշխատանքներն վաղը  շարունակվելու են՝ Հադրութում, Կովսականում (Զանգելան), Մարտունիում, Մեխակավանում (Ջաբրայել) եւ Որոտանում (Կուբատլու):

«Հադրութում երկու խումբ է աշխատելու, մեկը որոնելու է մահացածների դիերը, մյուսը` թաքնվածներին է որոնելու»,-ասել է Հունան Թադեւոսյանը:

Back to top button