Սպորտ

Հայ բռնցքամարտիկները շարունակում են նախապատրաստվել 2021-ի մրցաշրջանին

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը փորձառու մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի գլխավորությամբ՝ Ծաղկաձորի մարզաբազայում շարունակում է նախապատրաստվել մրցաշրջան 2021-ին։

Մարզումային այս փուլում մարզչական կազմը հիմնական շեշտը դրել է ընդհանուր ֆիզիկական պատրաստվածության վրա։ Տղաներն օրական անցկացնում են երկու մարզում։

Օլիմպիական վարկանիշային մրցաշարերի նախապատրաստական փուլի շրջանակներում մեր բռնցքամարտիկները Հովհաննես Հովսեփյանի նախաձեռնությամբ փետրվարին Բուլղարիայում կմասնակցեն նաև «Ստրանջա»-ի մրցաշարին, որը որպես կանոն ուժեղ կազմ է հավաքում։

Այստեղ հիմնականում կմասնակցեն այն բռնցքամարտիկները, որոնք մասնակցելու են վարկանիշային մրցաշարերին։

Ցուցադրել ավելի
Back to top button