Էկոսֆերա

Նահատակի պոչամբարի հարևանությամբ բնակվող երեխաներից վերցված կենսանմուշների 94%-ում հայտնաբերվել է մկնդեղ․ «Էկոսֆերա»

Նահատակի պոչամբարի հարևանությամբ բնակվող երեխաներից վերցված կենսանմուշների 94%-ում հայտնաբերվել է մկնդեղ։ Նոր ուսումնասիրություն ՝ Ախթալա համայնքում։

ՀՀ Լոռու մարզի Ախթալա խոշորացված համայնքում գտնվող «Նահատակ» պոչամբարի մոտ գտնվող մարդկանց օրգանիզմի վրա քիմիական աղտոտման ազդեցության վերաբերյալ հերթական ուսումնասիրությունն է իրականացվել։

Այս անգամ իրականացվել է կենսամոնիթորինգ։ Մասնավորապես, նոր հետազոտությունը կենտրոնացել է օրգանիզմում աղտոտիչների պարունակության բիոմոնիտորացման և տեղական բնակիչների տարիքային և գենդերային տարբեր խմբերի օրգանիզմների վրա ծանր մետաղների ազդեցության չափման որոշման վրա:

Հավաքած մեզի նմուշները վերլուծվել են Չեխիայի Ուստի-նադ-Լաբեի լաբորատորիայում։ Արդյունքների մասին մեզ պատմեց «Համայնքային Համախմբման և Աջակցության Կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button