Դպրություն

Կոնսերվատորիան՝ արժեհամակարգի պահպանող․ «Դպրություն»

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան հիմնադրվել է 1921թ., սկզբում որպես երաժշտական ստուդիա, իսկ երկու տարի անց, 1923-ին, դարձել բարձրագույն երաժշտական կրթական հաստատություն՝ կոնսերվատորիա։ Սա առաջին նման կրթօջախն էր Հայաստանում, որի ստեղծման համար առկա էին բոլոր նախադրյալները։

Հայ ժողովուրդն ուներ բազմադարյա հարուստ ու բազմաժանր հոգևոր, ժողովրդական և ժողովրդապրոֆեսիոնալ արվեստի ավանդույթ։

19-րդ դարի կեսերից ձևավորվեց նաև ազգային պրոֆեսիոնալ կոմպոզիտորական դպրոցն, որը ներկայացնում էին այնպիսի ականավոր հայ արվեստագետներ, ինչպիսիք էին Կոմիտասը, Տ.Չուխաջյանը, Ք.Կարա-Մուրզան, Մ.Եկմալյանը, Ա.Տիգրանյանը, Ալ.Սպենդիարյանը և ուրիշներ։

Երևանի կոնսերվատորիայի նվաճումների գրավականը նրա տաղանդավոր անձնակազմի աշխատանքն է, անձնակազմ, որը քաջատեղյակ է բուհի պատմությանը, իրազեկ է ներկային, գիտակցված և իմաստավորված կերտում է վաղվա հեռանկարները:

Կոնսերվատորիան իր վաղվա օրը տեսնում է միջազգային մշակութային հանրության շրջանակներում ազգային ավանդույթների ու արժեհամակարգի և համաշխարհային մշակութային փորձի ներդաշնակ միահյուսման և սինթեզի մեջ:

Զրույց կոնսերվատորիայի պրոռեկտոր Արամ Հովհաննիսյանի հետ:

Ցուցադրել ավելի
Back to top button