ԿարևորՀասարակություն

Երևանը 21 վայրերից մեկն է, ուր 2021 թվականին Ryanair- ն առաջարկում է այցելել

Ճամփորդական շատ ծրագրեր համաճարակի պատճառով 2020-ին հետաձգվեցին: Սակայն Ryanair ավիաընկերությունը կարծում է, որ կորոնավիրուսի պատվաստանյութերի ի հայտ գալը  նոր հնարավորություն է ստեղծել նրանց  համար, ովքեր սիրում են ճամփորդել և իրենց ծրագրերից  չեն հրաժարվել:

Ավիաընկերությունն արդեն ընտրել է 2021 թվականի իր գլխավոր ուղղությունները:

«Հայաստանը Արևելյան Եվրոպայի և Ասիայի սահմանին  է և զբոսաշրջային զարգացող թեժ կետերից է, որտեղ յուրաքանչյուրն իր համար հետաքրքիր ինչ-որ բան կգտնի՝ պատմական տեսարժան վայրեր, հետաքրքիր մշակույթ, էքստրեմալ սպորտաձևեր, հայկական համեղ խոհանոց: Մայրաքաղաք Երևանը, որ դարերի պատմություն ունի, հրաբխային գունագեղ քարերով կառուցված շինությունների շնորհիվ «վարդագույն քաղաք» անունն է ստացել: Եթե ​​ ձեր ճանապարհորդական քարտեզը ցանկանում եք ընդլայնել, ապա Երևան այցելությունը կարող է դառնալ այն բացառիկ ուղևորությունը, որն անհրաժեշտ է ձեզ 2021-ին», — ասվում է Ryanair-ի տարածած հաղորդագրությունում:

Ավիաընկերության ցուցակում են նաև Սանտանդերը և Վալենսիան (Իսպանիա), Պալանգա առողջարանային քաղաքը՝ Լիտվայի Բալթիկայի ափին, իտալական Վերոնան, Թբիլիսին, ֆրանսիական Մարսել, Թուլուզ և Նանտ քաղաքները:

Ryanair- ի չվերթերը դեպի Երևան մեկնարկեցին 2020-ի հունվարին, սակայն թռիչքները կարճ ժամանակ անց դադարեցվեցին կորոնավիրուսային համավարակի պատճառով:

Back to top button