ԿարևորՍպորտ

Հայ բռնցքամարտիկները պատրաստվում են վարկանիշային մրցաշարերի

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը`Հովհաննես Հովսեփյանի նախաձեռնությամբ Ուկրաինայի և Մոլդովայի հավաքականների հետ համատեղ, այսօրվանից երկշաբաթյա ուսումնամարզական հավաք է սկսել Ծաղկաձորի մարզաբազայում։

Մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի գլխավորությամբ համատեղ հավաքին մասնակցում է 18 հայ բռնցքամարտիկ: Այս հավաքով բռնցքամարտիկները նախապատրաստվում են առաջիկա վարկանիշային մրցաշարերին։

Հայաստանի հավաքականից առայժմ օլիմպիական ուղեգիր է նվաճել միայն 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button