Դպրություն

Հայ ավանդական տոները՝ ժողովրդական իմաստնության ոսկե հատիկ․ «Դպրություն»

Հունվարի 6-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդը՝ Աստծո մարդանալու ու մարդկանց հայտնվելու տոնը։ Աստվածհայտնության տոնն է:

Երիտասարդական ակումբների դաշնության «Ազգային-ավանդական տոնացույցը երիտասարդների մատուցմամբ» ծրագրի շրջանակներում՝ հրատարակվեց «Հայ ազգային ավանդական տոներ» գրքույկը:

Հայկական տոնացույցն իր մեջ պարունակում է բոլոր տոներն ու արարողությունները:

Մշակույթը չէր պահպանվի, եթե գոյություն չունենային սերընդեսերունդ նրա փոխանցման միջոցները, որոնք էլ վերարտադրում են ժողովրդի անցյալի կարևոր փուլում կատարված իրադարձությունները և դրանց միջոցով ապահովում ազգի, հասարակության միասնականությունը:

Այդ ավանդական տոների մեջ կարելի է գտնել հայ ժողովրդական իմաստնության ոսկե հատիկները, որոնք խորին հարգանք և ակնածանք են առաջացնում ազգի նկատմամբ:

Հաշվի առնելով երիտասարդների կարիքները, օգտագործելով ազգային-ավանդական արժեքների, մշակույթի և երիտասարդության ոլորտի մասնագետների փորձն ու գիտելիքները` պետք է մշակել ու իրականացնել երիտասարդների ուսուցում, նրանց պատրաստել՝ որպես հայոց տոնացույցում ընդգրկված ազգային-ավանդական տոների կազմակերպիչներ:
Առաջարկ կա գործածել ուղեցույցը կրթական տարբեր հարթակներում:

Հունվարի 6-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդը՝ Աստծո մարդանալու ու մարդկանց հայտնվելու տոնը։

Աստվածահայտնության տոնն է, և անհրաժեշտ է իմանալ ինչպես է նշում ժողովուրդը այս կարևոր տաղավար տոնը և ոչ միայն:

Ցուցադրել ավելի
Back to top button