Սպասում

Երեսունհինգ օր կյանքի ու մահվան սահմանին․ «Սպասում»

Դերասանուհի Լիանա Վարդանյանը սեպտեմբերի 27֊ին ամուսնուն՝ Գևորգին, ճանապարհեց ռազմաճակատ։

Գևորգն այնպիսի ձայնով էր զանգահարում կնոջն ու նշում, որ ապահով է, որ Լիանային թվում էր, թե ամուսինը արևադարձային երկրում արձակուրդն է վայելում։

Երկու երեխաներից ավագը անդադար հարցեր էր տալիս մորը, անգամ ինքն էր պլաններ մշակում, թե ինչպես պետք է գնա, թշնամու «հարցերը լուծի» ու հետ գա։

Երեսունհինգ օր անց Գևորգը վիրավորում ստացավ ու եկավ տուն։ «Սպասում» փոդքասթը պատերազմից իրենց սիրելիներին սպասող կանանց մասին է։

Ցուցադրել ավելի
Back to top button