ԿարևորՍպորտ

Լևոն Արոնյանը եզրափակչում կխաղա ադրբեջանցի շախմատիստի հետ. Airthings Masters

Առցանց անցկացվող արագ շախմատի Airthings Masters մրցաշարում այսօր եւ վաղը կկայանան եզրափակիչ մրցախաղեր, որտեղ Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը կմրցի ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի հետ։ Վերջինս կիսաեզրափակիչ երկու փուլերում հաղթել էր ռուսաստանցի Դանիլ Դուբովին՝ 3:1, 2:0:

Նախօրեին Լեւոն Արոնյանը մրցել էր ֆրանսիացի գրոսմայստեր Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ: Առաջին երկու պարտիաներում գրանցվել էր ոչ-ոքի արդյունք, իսկ երրորդում Արոնյանը հաղթանակ էր տարել։

Back to top button